▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օֆշորը կա՞ր, թե՞ չկար

«Ներկայացնում եմ մի քաղաքական ուժի, որը Ձեզ հետ չի ցանկանում համագործակցել: Եվ ես հիմա կբացատրեմ, թե ինչու»,-այսօր` ԱԺ-ում խոսքն ուղղելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով ներկայացրեց Կառավարության ծրագիրը, ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը` մանրամասնելով.

«Դուք այսքան խոսում եք մրցակցության հավասարության, օրենքի, մենաշնորհի դեմ պայքարի մասին, բայց ես ո՞նց կարող եմ այդ ամեն ինչին հավատալ, եթե Դուք հերքում եք Ձեր ասածը: Ես նկատի ունեմ, օրինակ, Գագիկ Խաչատրյանին սուպեր նախարար նշանակելու Ձեր քայլը: Նախարար եք նշանակել մի մարդու, որ, համաձայն «Հետք»-ի, նրան է պատկանում Եղվարդ-Երևան թիվ 269 երթուղին, «Անի» տաքսի ծառայություն, նա ստեղծել է Ucom-ը և այլն: Եվ այդ մարդում տալիս եք և' հարկային, և' մաքսային, և' ֆինանսական դաշտը, նրան սարքում եք սուպեր նախարար և ուզում եք, որ հավատանք, թե չկա շահերի բախում, հովանավորչություն: Մենք ո՞նց կարող ենք հավատալ Ձեր հռչակված նպատակների անկեղծությանը»:

Պատասխանելով հարցին` հովիկ Աբրահամյանն ասաց, որ հավատալ-չհվատալը նրա գործն է, բայց դատապարտված է հավատալ:

«Որովհետև ինչ-որ ասում եմ, դա անելու ենք: Ուզում եմ, որ բոլորս միասին անենք: Գագիկ Խաչատրյանը պրոֆեսիոնալ պաշտոնյա է: Ինչ վերաբերում է գործարարությանը, ասել եմ, որ այս նշանակումից հետո ոչ ոք իրավունք չունի որևէ արտոնությունից օգտվելու: Նույն «Հետք»-ը չէ՞ր խոսում նախկին վարչապետի օֆշորի մասին:  Բա մի հիմնավորում, իրավական հետևանք չունեցավ: Մինչև հիմա չգիտեմ.հիմա այդ օֆշորը կա՞ր, թե՞ չկար: Եթե գազի մարդը գիտի, թող ասի` իմանանք»,-նկատեց վարչապետը:

«Ելույթով իրականացրեցիք դրույթը. կարելի է զբաղվել բիզնեսով և լինել նախարար կամ պատգամավոր»,-արձագանքեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more