▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգնություն և աջակցություն` Վահրամ Սահակյանին

 

 Թատերագիր-հրապարակախոս Վահրամ Սահակյանը բոլորիս աջակցության կարիքն ունի: Վերջին տարիներին նրա մոտ առկա էին մի շարք նյարդային բնույթի հիվանդություններ, որոնք հիմա ոչ միայն ահավոր կերպով սրվել են, այլեւ մի քանի ամիս առաջ նա տարել է գլխուղեղի և գլխոսկրի ծանր վիրահատություններ: Արդյունքում` միանգամից  առաջ են եկել մի քանի ծայրաստիճան սուր հիվանդություններ, և անհայտ է, թե կոնկրետ ո՞ր վիրահատությունն է անհրաժեշտ այս պահին։ Այս պահին՝ արդյունավետ բուժման նախապայմանը՝ հետազոտումն ու ճշգրիտ ախտորոշումն է:  Միմիայն ճշգրիտ ախտորոշումից է կախված բուժման հետագա ընթացքը: Թե բժիշկների, և  թե Վահրամ Սահակյանի կարծիքով՝ Հայաստանյան բուժհաստատություններում նման հետզոտություններ իրականացնել հնարավոր չէ:  Իսկ արտերկիր մեկնելու և բուժում ստանալու համար պահանջվող գումարը բացակայում է:  Առողջական վիճակի, անհրաժեշտ բուժման և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է թատերագիր Վահրամ Սահակյանի հետ.

-Պարոն Սահակյան, խնդրում եմ նախ  պատմեք Ձեր հիվանդության ընթացքի մասին: Ե՞րբ է այն ի հայտ եկել:

-Նախ ասեմ, որ այս ամենի մասին մեծ աղմուկ բարձրացնել պետք չի։ Հիվանդության մասին՝ ընդհանրապես միշտ շատ առողջ եմ եղել` մինչև 43 տարեկանս ատամնաբույժի չեմ գնացել անգամ։ Հետո ի հայտ եկան տարբեր առողջական խնդիրներ` հիմնականում նյարդային, գլխուղեղի եւ աչքերի հիվանդություններ: Ամենածանր հիվանդությունն, ըստ իս,  քրոնիկ անքնությունն է: Եթե մի փոքր կոպիտ արտահայտվեմ` մինչ օրս  ոչ մի բժիշկ չի կարողանում ինձ ճիշտ խորհուրդ տալ կամ որևէ  դեղամիջոց նշանակել: Այդ խնդիրներով ես բազում անգամներ պառկել եմ տարբեր հիվանդանոցներում: Ժամանակ առ ժամանակ` հատկապես  ամռան և գարնան ընթացքում, հիվանդությունը սրվում է: Այս պահին ոչ թե պարզապես  սրվել է, այլ`  խոսակցական լեզվով ասած` «բանը բանից անցել է»: Ես արդեն երկու ամսից ավել է մեկ ժամից պակաս եմ քնում։  Դրան  գումարվել են  նաև գլխի կոտրվածքի հետ կապված խնդիրները՝ արտաքին կոտրվածք եւ ներքին բորբոքում։ Ես նոյեմբերին վիրահատություն եմ տարել, սակայն ևս մեկ վիրահատություն է անհրաժեշտ: Իմ համոզմամբ` նաև բժիշկների խորհրդով` այս պարագայում պետք չէ դիմել բժշկի, (բժիշկը կատարող է), անհրաժեշտ է  գնալ այնպիսի երկիր (ես արդեն խոսել եմ եվրոպական երկու հաստատությունների հետ), որտեղ համապատասխան սարքավորումներ գոյություն ունեն և կարող են  ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը: Ոմանք հարցնում են`  մեր բժիշկները վա՞տ են աշխատում:  Ոչ, մենք շատ լավ բժիշկներ ունենք, խնդիրը ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է, այլեւ պետք է շտապ կանխորոշել, թե ինչպիի վիրահատություն, ինչպիսի դեղամիջոցներ են անհրաժեշտ ամենասկզբում:

-Հիվանդությունն ախտորոշված չէ. ինչը նշանակում է, որ  այս պահին որևէ բուժում չե՞ք ստանում:

- Դեղեր ընդունում եմ, բայց անհայտության մեջ եմ։ Ու նպատակահարմար չէ, որ երկար մանրամասնեմ հիվանդության մասին: Միայն կասեմ, որ այն  հասել է այնպիսի աստիճանի, որից այն կողմ ելք չկա: Միակ ելքը հետազոտվելն է:

- Որքա՞ն գումար է անհրաժեշտ` արտերկիր մեկնելու և անհրաժեշտ բուժում ստանալու համար:

-Մոտավոր հաշվարկով` նվազագույնը`  7.500 եվրո:

-Կա՞ն մարդիկ, ովքեր օգնություն են առաջարկել:

-Ահավոր տհաճություն եմ զգում այս հարցից, բայց ի՞նչ արած։ Առաջին հերթին՝ իմ ընկերներն ու գնատողներն առաջարկեցին օգնություն կազմակերպել եւ ընդհանրապես մամուլով խոսել այս մասին։ Ի՞նչ ասեմ, շատ շնորհակալ եւ երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կօգնեն կամ արդեն օգնել են: Առաջարկեցին, խնդրեցին՝ մի քանի օր առաջ երկու հաշվեհամար ներկայացրեցի, մեկը արտասահմանի համար, մյուսը` Հայաստանի: Արտասահմանյան  հաշվեհամարին կուտակվել է 30  եվրո, իսկ հայաստանյանը` 40-50 հազար դրամ…

Նորից շնորհակալ եմ: Դրվածքն է այսպես՝ օգնողն առանց հարց ու փորձի, առանց աշխարհով մեկ անելու՝ օգնում է, իսկ աղմկարարը աղմկում։ Մինչեւ մայիսի վերջ հաշվեհամարը կմնա, այնուհետ կփակեմ։

Նորից եմ կրկնում. ատում եւ խորշում եմ թե՛ խղճահարություն առաջացնողներին, և թե՛ բարձրաձայն «կարեկցողներին»: Ամբողջ կյանքումս օգնել եմ կարիքի մեջ եղած մարդկանց, նկատի չունեմ միայն գումարով, ինչով  կարողացել եմ: Ինձ զարմացանում է այն, որ  անընդհատ զանգահարում են, ես  ի վիճակի չեմ այդքան խոսել, անջատել եմ հեռախոսս: Ով կուզի՝ թող կարդա, ով կուզի՝ իր կարեցածին չափով թող օգնի, ես միայն շնորհակալ կլինեմ։

-Իշխանություններից օգնություն չե՞ք խնդրել։

-Դիմել եմ և նախագահին, և վարչապետին, սակայն դեռ պատասխան չեմ ստացել:

 -Մարդիկ զանգահարում են օգնություն առաջարկելո՞ւ:

-Իհարկե, շոյված եմ։ Մարդկանց շատ լավ եմ վերաբերվում, սակայն  եթե անընդհատ զանգում են` ասելով որ ուզում են օգնել, կնշանակի, որ պարզապես չեն կարող օգնել: Ասեմ ինչու: Ոչ բոլորն, իհարկե, սակայն  հիմնականում՝ եթե մարդը ցանկանում է օգնել, դրա մասին երբեք չի բարձրաձայնում: Դա դեմ է մարդասեր եւ քրիստոնյա մարդու պահվելակերպին։ Ես, իհարկե, մինչեւ մայիսի 27-28-ը կիմանամ, հաշիվը կփակեմ և իմ շնորհակալությունը կհայտնեմ: Բայց օգնողին պե՞տք է արդյոք այդ շնորհակալությունը: Զարգացած աշխարհում վաղուց արդեն մարդիկ կես խոսք չեն բարբառում բարեգործության մասին՝ դա կհամարվի ցածր արարք, կդառնա անգամ դատական գործ։

Նորից շնորհակալություն բոլորին։

 

Ստորև ներկայացնում ենք այն հաշվեհամարները, որոնց կարելի է գումար փոխանցել: Ի դեպ` Վահրամ Սահակյանը տեղեկացրեց, որ դրանք կգործեն մինչև մայիսի 30-ը:

 

-------------------

1. ՀԱՇՎԵՀԱՄԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՀՀ քաղաքացիների համար, որ հայկական դրամով են փոխանցելու)

Հաշվեհամար - 19300/04087920400

Վահրամ Սահակյան

-------------------------------------

2. ՀԱՇՎԵՀԱՄԱՐ՝ ԱՐՏԵՐԿՐԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (Արտերկրում բնակվող քաղաքացիները (դոլարով, եւրոյով կամ մեկ այլ վալյուտայով) կարող են փոխանցել այս դոլարային հաշվին։  (Ինչպիսի վալյուտայով էլ փոխանցվի՝ կվերածվի ԱՄՆ դոլարի):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more