▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխ, թիկնապահ, պաշտոնյայի տղա գիտակցված մարդ են սպանում ու ոչ մի պատիժ չեն կրում....

Ամեն մի օլիգարխ, թիկնապահ, պաշտոնյայի տղա, եսիմ ինչի ինչ, գիտակցված մարդ են սպանում ու ոչ մի պատիժ չեն կրում և շարունակում են իրենց հանցագործ կյանքը: Այս մարդու դժբախտ պատահարը դեռ չբացահայտված` կալանքի տակ են ուզում դնեն: Էհհհհհհհհհհհ, էս ուր ենք ապրում: Մեծ ողբերգություն է, մեծ վիշտ, խորապես վշտակցում եմ, Աստված թող ուժ տա ծնողներին ու հարազատներին:

 

Սոս Զանիբեկյան

 

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մինչդատական նիստը:


Դերասանն այսօր՝ դատարան տեղափոխելուց առաջ բժշկական կենտրոնի մուտքի մոտ ցավակցություն է հայտնել ավտովթարից մահացածների ընտանիքներին, այնուհետեւ շարունակել.  «Քննիչի գործողություններն ինձ համար առավել տարօրինակ են, ո՞ւր են շտապում, չեմ հասկանում: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից»,- եզրափակել է դերասանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more