▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական Ռիոյում հնչեց Արա Գևորգյանի «Արցախ»-ը

 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել կին մարմնամարզիկները և ուժերն են չափում բազմամարտում:

 Ռուսաստանի դաշնությունը ներկայացնող Սեդա Թութխալյանը ազատ վարժություններում իր ելույթը կատարեց` Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:

Այս պահին մրցումները դեռևս շարունակվում են, և Հայաստանի ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը ևս շարունակում է պայքարը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more