▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական խաղերին ընդառաջ. բողոքի ցույցեր՝ հանուն նույնասեռականների իրավունքների

Amerikayidzayn.com-ը գրել է. ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը հովանավորող «AT&T» ընկերությունը դատապարտել է Ռուսաստանում գործող օրենքը՝ «հասարակության բազմազանության համար վնասակար» անվանելով այն Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին համասեռականների իրավունքների ջատագովները աշխարհի բազմաթիվ վայրերում կազմակերպել են ակցիաներ՝ արտահայտելով իրենց բողոքը Ռուսաստանում ընդունված հակահամասեռական օրենքի կապակցությամբ:
 
Համասեռականների իրավունքների պաշտպանները հավաքներ են անցկացրել բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:
 
Երուսաղեմում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Հոմոֆոբիան ահաբեկչություն է» կարգախոսը:
 
Համասեռականների իրավունքների ջատագովները փորձում են համոզել Սոչիի օլիմպիադան հովանավորող ընկերություններին քննադատության ենթարկել Ռուսաստանում ընդունված օրենքը, որով արգելվում է դեռահասների շրջանում այսպես կոչված «համասեռական քարոզչության» տարածումը:
 
ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը հովանավորող «AT&T» ընկերությունն արդեն իսկ դատապարտել է Ռուսաստանում գործող օրենքը՝ «հասարակության բազմազանության համար վնասակար» անվանելով այն:

Աղբյուրը՝ amerikayidzayn.com

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more