▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոմն Անուշավան Խաչատրյան անհատ տաքսիստներին դուրս է մղում «Զվարթնոց»-ի տարածքից»

«Տաքսի ծառայություն ունեցող  ոմն Անուշավան Խաչատրյան, որ, մեր ունեցած տեղեկություններով, ՊՆ սնունդը ապահովող մատակարարն է, «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ պլան են մշակել մեզ այդ տարածքից հանելու  և ոստիկաններին հրաման են տվել,որ անհատ տաքսիստներին՝  մոտ 200  հոգու,  չթողնեն կանգնել էդտեղի կայանատեղիներում»,-բողոքել է քաղաքացին՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերի ժամանակ։ 

«Նրանք օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն «քշում» են  4․500-ից 5.000 դրամով,  մենք երեք հազար դրամով»,-պատմել է քաղաքացին՝ նշելով, որ «Զվարթնոց»-ի ղեկավարությունն անհատ տաքսիստներին տարբեր պատճառաբանություններով դուրս է մղում տարածքից, որտեղ իրենք աշխատել են տարիներով ՝ շահեկան վիճակ ստեղծելով իրենց հետ «պայմանավորված» ոմն Անուշավանի հետ։  

«Բանը հասել է նրան, որ կարմիր բերետավորները  գալիս, մեզ քշում են տարածքից՝ հրահանգ ունեն իրենց ղեկավարությունից, որոնց հետ էլ, ինչպես «Զվարթնոց»-ի ղեկավարության հետ, թերևս պայմանավորվել են»-, ուղիղ եթերում նշել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more