▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց է դառնալու դիակ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ իր վրայով անցնի Սերժ Սարգսյանը

«Ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին չվազի Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ ու չասի` Րաֆո՛ ջան, իշխանությունը վերցրու քեզ, նա իրեն պետք է կամ հրկիզի, կամ ինքնասպան լինի»,- ինչպես գրում է Ա1 +  գործակալությունը` հենց այսպիսի զարգացումներ է կանխատեսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով  համոզված է` ապրիլի 9-ին կայանալու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

«Ի՞նչ է լինելու Րաֆֆի Հովյաննիսյանի հետ: Ո՞նց է դառնալու դիակ, որ իր վրայով անցնի Սերժ Սարգսյանը: Խոսքերին պետք է տեր կանգնել: Ձեռք ես տվել` խաղ արա»,- ասում  է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի այս քաղաքականությունը սոցիոլոգին հիշեցնում է 1990-ականների կեսերին Աշոտ Մանուչարյանի փորձերը` պայքարելու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ. «Երբ որ մեկ ամսվա ընթացքում ամեն շաբաթ նա Ազատության հրապարակում մեծ ամբոխ էր հավաքում և ասում էր` այ տեսեք ամսի 30-ին ինչ կլինի: Ամսի 30-ին բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ինչ է լինելու, ասաց` ի՞նչ եք ուզում. Բոլորս էստեղ միավորվել ենք և միակարծիք ենք: Դրանից ավել ինչ եք ուզում: Դրանով նրա քաղաքական կարիերան ավարտվեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more