▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել». Գեղամ Նազարյան

 

«Եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում: Պարզ է չէ՞՝ Ադրբեջանն ինչ է երազում: Դրա մասին ինչո՞ւ է բարձրաձայնում Արցախի ղեկավարը: Ինքը պարտավոր էր սուսուփուս անվտանգային խնդիրները լուծել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա հայտարարությանը: «Ցավոք, գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում նա: Ինքն ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա... Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել. եթե չհամաձայնեք՝ պատրաստվում են ուժ գործադրել. դա ասելու բան է՞»,- հավելել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը երեկվա խորհրդակցության ժամանակ ասել էր, որ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր. «Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել էր ԱՀ նախագահը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more