▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից  8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2 և սպանության փորձի 1 դեպք, ոորնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության  21 դեպքից` 20-ը, իսկ խուլիգանության` 1  և կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, կողոպուտի  և խուլիգանության` 1-ական,  գողության և խարդախության  2-ական  դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more