Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում ժողովուրդը չի հասկանում սահմանադրությունն ու դրա արժեքը, քանի որ մասնակից չեն դարձրել դրա ստեղծմանն ու արժեքային հիմքեր դնելու նպատակն չեն դրել։
Դարեր շարունակ իշխանությունը պատկանել է թագավորին, հիմնականում դրսից դրված, «հանցագործ տղեն» հարգված կարգին մարդ է համարվում, իրավունքի ծնողն էլ ուժն է համարվում, իսկ սահմանադրության 1-ին հոդվածում գրված է «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան… իրավական պետություն է», 2-րդ հոդվածում՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին և դրա յուրացումը հանցագործություն է»։
Որտեղից հասկանա, ինքնիշխանությունը ինչ է ու ինչի համար, իրավականը հասկանում է ուժեղինը, իսկ հանցագործությունը նույնիսկ հարգի է։
Որ գրած լիներ «Թագավորը մեռել է, իշխանությունն էլ յուրացնողը կամ ժողովրդի ասածը չանողը բոզի տղա է» լավ էլ կաշխատեր։
Պետք է այդ արժեքները հասկանանք, կրենք ու հասանելի դարձնենք բոլորին, որ իրար հետ կարողանանք համերաշխ ապրել ու ստեղծագործել։
Մինչ այդ օգտվեք վերը նշված ձևակերպումից։