▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր կենդանակերպի ներքո ծնվածների համար է բարենպաստ 2014 թվականը

Ի՞նչ սպասենք 2014 թվականից: Ինչպիսի՞ն է այն լինելու հայ ժողովրդի համար: Այն ո՞ր կենդանակերպի ներքո ծնվածների համար է բարենպաստ: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է աստղաբան-մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

«Հայաստանի համար արդեն տասը տարի է՝ ասում եմ, որ մինչև 2016 թվականը անհանգստանալու բան չկա: Իսկ այս տարին լավ է՝ բոլոր առումներով:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր կենդանակերպերի համար է լավ, որին՝ վատ, աստղաբանը պատասխանեց.

«Մեծ մասի համար լավ է, շատ քչերի համար կարող է վատ լինել. միայն նրանց համար, ովքեր խուսափում են աշխատանքից: Աշխատանքի տարի է, բոլորի համար աշխատանք կգտնվի: Եթե բոլորը աշխատանքի մեջ գտնվեն՝ անհանգստանալու ոչ մի բան չեն ունենա»:

Աստղաբանը զգուշացրեց հատկապես օձի տարում ծնվածներին, քանի որ սիրային անախորժություններ են սպասվում: Եզի տարվա ծնվածների մոտ ամեն ինչ դասավորվում է, աշխատանքը շահ է բերում:

Անդրադառնալով հարցին, թե ամուսնություններն այս տարի հաջող են, թե ոչ` աստղաբանը պատասխանեց.

«Ամուսնությունը փոքր հարց չէ: Տարին այստեղ կողմնորոշիչ դեր չի խաղում: Ամուսնության հարցի հետ շատ մեծ բաներ են կապված: Ճիշտ ընտրություն պետք է լինի, համատեղելիություն, թե չէ առաջին օրը հանդիպում, սիրահարվում են ու անմիջապես ամուսնանում: Ամուսնությունն անհատական հարց է: Կախված է նրանից` վերելքի տարին են ապրում, թե վայրէջքի:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more