▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր կուսակցության երիտթևի ղեկավարն էր դերասան Ալեքսանդր Բաբասյանը

ASEKOSE.am-ի  բլից  հարցերին  պատասխանում  է  դերասան Ալեքսանդր  Բաբասյանը:

 -Երբվանի՞ց   եք  մուտք  գործել  հեռուստատեսային  ոլորտ:  Դա  պատահակա՞ն ստացվեց,  թե՞  վաղ  հասակից  ձգտում  էիք  հայտնվել  կադրում:

-Ես շատ վաղուց եմ եղել հեռուստատեսային ոլորտում:  13 տարի եղել  եմ պրոֆեսիոնալ  ֆուտբոլիստ,   ինձ հրավիրում էին` մասնակցելու  տարբեր տեսահոլովակների, գովազդային հոլովակների նկարահանումների: Ապա սերիալում նկարահանվելու  առաջարկ ստացա`7  սերիայի  համար: Այնուհետև  առաջարկ ստացա նույն ֆիլմում  գլխավոր  դերի  համար, ու արդեն 5 տարի է խաղում եմ գլխավոր դերերում` փորձելով  էլ  ավելի  կատարելագործել իմ դերասանական տաղանդը:

-Հե՞շտ  է  արդյոք  Հայաստանում  հայտնի  դառնալ,  լինել  սիրված:

-Իմ  կարծիքով այդքան էլ  հեշտ  չէ  հայտնի  դառնալ  և  սիրվել:  Ես  կասեի` ավելի դժվար  է  պահել  սիրված  լինելու  գործոնը…  Շատ  մեծ  դեր  է  խաղում  արտաքինը, հագ ու կապը, նիստ ու կացը:

-Չկա  ավելի  մեծ  հաղթանակ,  քան  ինքդ  քո  նկատմամբ  տարած  հաղթանակը:  Ձեր կյանքում  եղե՞լ  են  այնպիսի  պահեր, երբ  ստիպված  եք  եղել  հաղթել   ինքներդ  Ձեզ:

- Հենց երևի թե իմ հաջողությունների գրավականը այն է, որ իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում  միշտ փորձել եմ հաղթել հենց ինքս ինձ: Ես եմ իմ ամենամեծ քննադատը, ու իմ կարծիքով  դա ինձ հաղթանակներ է բերել ոչ միայն հառուստատեսային ասպարեզում, այլ  նաև  իրականության մեջ  և առօրյա  կյանքում:

 -Որո՞նք  են  հեռուստատեսային  բնագավառի  ձեռքբերումները և  բացթողումները:

-Ինչպես  հեռուստատեսային, այնպես էլ  շատ  ուրիշ  բնագավառներում  կան բացթողումներ:  Քանի  որ  հեռուստադիտողը  քմահաճ  չէ, այդ  պատճառով  շատ դերասաններ, լրագրողներ, և  շատ  հաղորդումներ  իրենց  տեղն  են  գտնում մեր  հեռուստատեսային  առօրյայում: Պետք  է  մի փոքր քմահաճ  և  պահանջկոտ  լինենք  ինքներս  մեր նկատմամբ, և դա  նաև պահանջել հեռուստատեսությունից, որպեսզի  որակապես  ավելի  բարձր  եթեր ունենանք:  Ձեռքբերում կարելի է համարել  թե ոչ, բայց ասեմ, որ շատ  կարևոր դեր խաղաց մեր  հեռուստատեսության մեջ սերիալային ինդուստրիան:  Դա  տվեց  նոր  որակ, նոր դերասաններ, և կարելի է ասել` շատ տաղանդավոր  ու վաստակաշատ  դերասաններ  հայտնի  դարձան  իրենց  տաղանդով: Ուղղակի  պետք  չէ  տեղում  դոփել, եթե  ստացվել  են  սերիալները,  ապա  պետք  է  անել դրանից  բխող  հաջորդ  քայլերը:

-Երբևէ   պատկերացրե՞լ   եք   Ձեզ   քաղաքական   ոլորտում:

- Տարիներ առաջ ես եղել եմ  մեր առաջատար  կուսակցություններից  մեկի երիտասարդ  թևի  ղեկավար:  Ես միշտ  սիրել եմ  քաղաքականությունը:  Այն,  ինչ կարելի  է  անել  քաղաքականության  մեջ, ուրիշ  ոչ  մի  տեղ  չի  կարելի  գտնել:

-Ձեր մասին  լսած  ասեկոսեներից  ո՞րն  է  Ձեզ  զայրացրել  և  ո՞րը  զվարճացրել:

- Ասեկոսեները բազմազան են, ես հիմնականում չեմ զայրանում, քանի որ բամբասողների համար  վտանգավոր  կլինի, իսկ մյուս տեսանկյունից` ինձ բոլոր ասեկոսեներն էլ  զվարճացնում են: Վերջերս  փողոցում  մի կին ինձ մոտեցավ` գրկին մի քանի ամսական  երեխա, և ինձ ասաց,  որ  իմ  պատվին  այդ  երեխայի անունն   Ալեքսանդր  են  կոչել: Չգիտեմ, բայց  դա  թող  որպես  բամբասանք  չհնչի:

-Երազանք, որն  արդեն  իսկ  իրականություն  է  դարձել:

- Երազանք դարձած իրականությունը  լավ, երջանիկ ու սիրով  պարուրված ընտանիք ունենալն է:

-Մարդկային  ո՞ր  որակներն  եք  առաջնային  համարում:

-Մարդկային  որակներից  կարևորում  եմ   հավատարմությունը, որը  վեր  եմ  դասում ամեն  ինչից,  բայց  գրեթե  բոլորն  էլ  կարևոր  են:

-Ձեր  բնավորության  մեջ  ի՞նչը  կցանկանայիք  փոխել…

- Իմ բնավորությունից չեմ փոխի  ոչ մի բան և ոչ մի տառ:

 -Ձեր  կյանքի  ամենահիշարժան  հանդիպումը:

-Իմ  կնոջ  հետ  հանդիպումը, որը  դարձավ  կարևորագույնն իմ կյանքում:

-Ո՞րն  է  եղել  Ձեր  ամենամեծ  խենթությունը:

- Ես  տեսակով   խենթ  եմ, ու  գրեթե  ամեն  օր   խենթություններ  եմ  անում`  տարբեր  տեսակի, տարբեր  որակի:  

-Ի՞նչ  կմաղթեք  Ձեր  հանդիսատեսին:

- Ես  բոլորին շատ  սիրում  ու հարգում  եմ,  թող  լինեն  բարետես  և  խելացի:

 

 Հարցազրույցը`  Երվանդ Մարեյանի

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more