▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որ մի քիչ էլ իրար հրահրեն, դեռ շատ բաներ կխոսեն»․ Բագրատ Սրբազան

ԱԺ-ում մեկնարկել են ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները՝ Հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ, որին ներկա է նաև «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժաանակ Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Սրբազանը նշեց, որ դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը․ «Մարդիկ ինքնախոստովանություն արեցին։ Երկու կողմից բացահայտ հաղորդում է տրվել հանցագործության մասին։ Մի քիչ էլ որ իրար հրահրեն, դեռ շատ բաներ կխոսեն։ Այս մարդիկ ունեն մեկ պաշտամունք՝ փող ու իշխանություն»,-ասաց նա։

***

«Քաղաքական անձը որքան եսակենտրոն սիրահարվածություն, բարոյական սնանկություն, քաղաքական ինքնապաշտություն պետք է ունենա, որ իր անձնական, քաղաքական, պատմական, բարոյական սնանկությունը չհասկանա, չընդունի և այն շարունակաբար լղոզի սեփական երկրի և ժողովրդի վրա՝ մահ, կորուստ և կործանում, սնանկություն և պատվազրկում բերելով նույն այդ ժողովրդին»,-ԱԺ-ում լսումների ժամանակ իր ելույթում նշեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Սրբազանը, դիմելով վարչապետին, ասաց․«Քաղաքական, հանրային, ռազմական, դիվանագիտական, առաջնորդության, առաջնորդության, քաղաքական բարոյականության առումներով ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի։ Բայց հոգիդ էլ չկա, որ զղջա, որովհետև դա էլ է սնանկ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more