«Որ Վազգենը ողջ լիներ, բա Հայաստանն հիմա էս օրին կլինե՞ր: Գիտեմ, հեսա կգրեն, որ Վազգենն ա էս ամեն ինչի հիմքը դրել... Մի կողմ եմ թողնում էդ ամենը: Կոնկրետ Հարցեր...
Բա որ Վազգենը լիներ, Հայ ժողովուրդը կեղեքված կլինե՞ր: Վազգենը որ լիներ, ազատամարտիկները հանապազորյա հացի խնդիր լուծելու համար փողոց դուրս կգայի՞ն: Վազգենը որ լիներ, Ծառուկյանը բարեգործ կլինե՞ր: Վազգենը որ լիներ, Լիսկան Ցարի բոգ կլիներ, Վազգենը որ լիներ, պառլամենտը էսքան արժեզուրկ կառույց կլինե՞ր: Վազգենը որ լիներ...
Բա որ Վազգենը լիներ, Ավագյան Կարենը պատգամավոր կլինե՞ր: Որ Վազգենը լիներ, գուցե ես էլ չկարողանայի սենց մեծ-մեծ գրել, բայց հո Հայաստանն էլ կործանված չէր լինի:
Հայաստանին մի Վազգեն ա պետք, որ իրա բոլոր թերություններով հանդերձ, էս ազգի ավիրողներին ուղղարկի համապատասպան կառույցներ...»: