▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրանժ Ֆիթնես Պրեմիում Ակումբը կազմակերպել է մարզասրահի մարզչական PROCOACH դասընթացներ

Օրանժ Ֆիթնես Պրեմիում Ակումբը կազմակերպել է մարզասրահի մարզչական PROCOACH դասընթացներ, բաղկացած 4 տարբեր ծրագրերից` PROSEMINAR, PROCOACH1, PROCOACH2, PROCOACH3:

/filemanager/uploads/oranje_fitness.jpg

Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական հատվածներից, որոնք ամբողջական և ընդգրկուն պատկերացում կտան մարզչական գործի, մարզումների անվտանգ կազմակերպման և դրված նպատակների արդյունավետ իրականացման։

PROSeminar (1 օր | 2-3 ժամ) - մեկօրյա սեմինարներն են, որտեղ հարցերի և պատասխանների միջոցով դուք կստանաք բավականաչափ տեղեկություն մարզասրահում մարզումները ավելի անվտանգ և արդյունավետ դարձնելու համար։ Այս դասըթացը օգտակար է ինչպես մարզասերներին՝ ովքեր ցանկանում են ինքնուրույն մարզվել, այնպես է սկսնակ մարզիչների համար։

PROCoach1 (12 օր |օրական 2-3 ժամ) - նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիստեմատիկ հաճախում են մարզասրահներ, սակայն նպատակ չունեն մարզիչ աշխատելու։ Մեկամսյա դասընթացների ընթացքում նրանք կսովորեն ինքնուրույն կազմակերպել սեփական մարզումները և հասնել իրենց նպատակներին (ավելորդ քաշից ազատվելու կամ մկանային զանգվածի ավելացման)։

 PROCoach2 (24 օր | օրական 2-3 ժամ) - մեկամսյա դասընթաց է, որի ընթացքում մասնակիցները կսովորեն ավելորդ քաշից ազատվելու, մկանային զանգվածի ավելացման, ինչպես նաև քրոսֆիթ և ֆունկցիոնալ մարզումների ծրագրեր կազմելու տեխնիկան։

Դասըթացից հետո կտրվեն վկայականներ՝ հաստատված Օրանժ Ֆիթնես Պրեմիում Ակումբի կողմից և լավագույնները կունենան հնարավորություն անցնել պրակտիկայի շրջան Օրանժ ֆիթնես ակումբում։

PROCoach3 (24 օր | օրական 2-3 ժամ)  -  երկամսյա մարզչական դասընթաց, որից հետո կտրվի միջազգային մարզչի որակավորում, որը հնարավորություն կտա աշխատել ավելի քան 27 երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more