▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որևէ մեկն իրավունք չունի որևէ լրագրողի վիրավորի». Ալեն Սիմոնյան

Դիտեք նաև՝

«Գնացեք, նայեք էն ժամանակվա խոսքի ազատությունը ու էս ժամանակվա խոսքի ազատությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Խոսքի ազատությունը վերածվել է լկտիության. ամեն մարդ, ով ինտերնետ մուտք ունի, որոշում է՝ պտի ինչ-որ մեկին վիրավորի: Լրագրողներին էլ են վիրավորում. առիթից օգտվելով՝ ասում եմ՝ որևիցե մեկն իրավունք չունի որևիցե լրագրողի վիրավորի: Վատ բառ չեմ ուզում ասել, դա ամենավատ բանն է, որ մարդը կարող է անել»,- հավելեց նա:

***

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ռուսաստան: «Օրերը դեռ ճշտված չեն, բայց հրավեր ունեմ տիկին Մատվիենկոյի կողմից փոխադարձ այցի»,- ասաց Սիմոնյանը։

Դիտեք նաև՝

«Նոր մշակույթ բերվեց՝ պատարագներին մասնակցելու: Այսքան մարդ ե՞րբ էր ՀՀ-ում պատարագների մասնակցել»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ շատերը նաև գնում են, որ վարչապետին տեսնեն, նամակ փոխանցեն:

***

«Էն մարդիկ, ովքեր պետք է տատիկ-պապիկների թոշակները բարձրացնեն, պետք է արհեստավարժ լինեն: Էն մարդ, ովքեր էսօր էդ տատիկ-պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհներ, խաղաղություն են բերում ու բոլոր ուղղություններով աշխատում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ շոր հագնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի հետևյալ հարցին. «Մինչև վարչապետ լինելը՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր տատիկ-պապիկների թոշակների մասին, աղքատության, նշում էր, որ այդ մարդիկ հացին կակա են ասում, ասում էր՝ տատիկ-պապիկները նիսյայով են ապրում: Այդ տատիկ-պապիկները նույն տատիկ-պապիկները չե՞ն»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more