▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրիորդախառն տիկնոջ նոր արկածները.Նրան Երևանյան լիճ ուղարկեցին

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որի ընթացքում բողոքարկվում է ազատամարտիկի կալանքի տակ պահելու որոշումը: 

Ազատամարտիկի կողմնակիցները որոշմանը սպասում էին դատարանի մոտ: Վոլոդյա Ավետիսյանին սատարելու էր եկել նաև հակակուսաթաղանթային հայացքներով քաղաքական ասպարեզ մուտք գործած «Հայաստանի նոր  քաղաքականի մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով դարձավ հերթական սկանդալի խնդրո առարկան:

Երբ «Հայաստանի նոր  քաղաքականի մշակույթ» կուսակցության նախագահը հայտնեց, որ անձամբ ճանաչում է Վոլոդյա Ավետիսյանին և չէր կարող ներկա չգտնվել, ներկաներից մեկը հակադարձեց` ասելով, որ նա ոչ մի անգամ իրենց կողքին չի եղել, պարզապես եկել է իրեն գովազդելու:

Ինչքան էլ Անի Զախարյանին քննադատեցին իր քարոզի համար, նրա` դատարանին մոտ հայտնվելը համարեցին  կեղտոտ գովազդ, նա անսասան մնաց և շարունակեց «հաղթանակ» և «ազատություն» գոչել, չնայած որ ուղարկեցին Երևանյան Լճի տարածք, որովհետև, նրանց կարծիքով,  այնտեղ է նրա տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more