▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես մահապա՞րտ ենք երթևեկելու. տավուշեցիները համախմբման կոչ են անում

Փակ է Բերդ-Իջևան պետական նշանակության ավտոճանապարհը, քանի որ ադրբեջանը պարբերաբար կրակ է բացում այդ ուղղությամբ… հիմա ի՞նչ, ամանորին մնում ենք Երեվանու՞մ, թե մահապարտի նման երթևեկում ենք ԲԵՐԴ-ՃԱՄԲԱՐԱԿ ավտոճանապարհով, որը ձմռանը բացառիկ անանցանելի է, անբարեկարգ խիստ և վտանգավոր՝ թշնամու հետ բաց սահման կա էլի: Մեր պետությունը գիտե՞ք ինչ վիճակում է, երբ ծնողները ռեստորանում ուտում խմում են, երեխաները տանը սոված նստած են… գոնե չեն վերանորոգում ԻՋԵՎԱՆ-ԻԾԱՔԱՐ ճանապարհը… հետաքրքիր է, Աստված չանի պատերազմ լինի ,որ ճանապարհով են Շամշադին զենք տանելու…
Եթե իրենց այդքան թերագնահատում են, ի վիճակի չեն 30 կմ ԻՋԵՎԱՆ-ԻԾԱՔԱՐ միակ ապահով ճանապարհը վերանորոգեն, եկեք մենք մեզ գերագնահատենք ,թեկուզ մեր ուժերով զբաղվենք միակ ապահով ճանապարհի վերանորոգմամբ, վստահ եմ իրար գլխի գանք,մի բան կանենք: ԵԿԵՔ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ… թե ինչքան գլխներիս խփեն սուս ենք անելու… ՈՏՔԻ ԵՆՔ ԿԱՆԳՆՈՒՄ…

Սիրանուշ  Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more