▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպեսզի ընդդիմությունը չշարունակի մսխել հասարակության ըմբոստ հատվածի բարոյական հաղթանակները...

Ֆեյսբուքյան բանավեճերին մի քանի օր չեմ հետևել, բայց կարծում եմ, որ առանցքում ՀԱԿ համագումարն է, ուստի հարկ եմ համարում նշել.
Ինստիտուցիոնալ ընդդիմադիր հատվածի հզորացումը պետության ամրապնդման համար վճռական նշանակություն ունի, հատկապես այն պայմաններում, երբ առաջիկա չորս տարիներին ՀՀ-ում ընտրական արձակուրդների շրջան է:
Ընտրությունների բացակայության պայմաններում պետության քաղաքական կյանքի կենսագործունեության ապահովման համար գոյություն ունեն մի քանի արյունատար աորտաներ՝ առավելապես խորհրդարանի ընդդիմադի խմբակցությունները և լրջագույն քաղաքական կառույցի տիրապետող ընդդիմադիր կուսակցությունները: Առաջիկա տարիները նրանց համար լավ հնարավորություն է՝ ընդլայնելու համար ընտրությունների վերահսկման առավել արդյունավետ մեխանիզմները, համալրելու կառույցը նոր գործիչներով, բարձրացնելու քաղաքացիների ինտեգրացիայի մակարդակը՝ քաղաքական պրոցեսներում: Անհատական սիմպատիաների մակարդակում ձևավորված քաղաքական ուժերը այլևս սպառել են իրենց, ուստի կուսակցությունների համար պետք է առաջնահերթ դառնա իրենց կառուցվածքային ծավալումը դեպի ՀՀ մարզեր, դեպի առողջ հենքի վրա ձևավորված քաղաքական հոսանքներ: Կոնկրետ Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծմամբ Տեր-Պետրոսյանը փորձեց համակարգել իր գլխավորած շարժման ժառանգությունը 2008թ. փետվար-մարտյան հայտնի իրադարձություններից հետո: Ցանկացած հետընտրական հոսանք, որը ի զորու չէ ապահովել ընդդիմադիր հասարակական հատվածի հետընտրական քաղաքական ամբիցիաները, արագորեն հավակնում է դառնալ մի քանի էջ պատմության դասագրքերում: Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը մշտապես փոշիացրել են հակաիշխանական քաղաքական ռեսուրսները, որի պատճառը մշտապես եղել է ընդդիմության առաջնորդի թափուր տեղի համար անխոնջ պայքար...
Առաջիկա չորս տարիները այդ պայքարի թիրախը ուղղում են այլ ուղղությամբ: Ընդդիմադիր կառույցների բարեփոխումը կարող է  նոր որակի ընտրական պրոցեսի արմատավորման սկիզբը: Առաջիկա տարիները այդ հնարավորությունը լրիվ տալիս են: Դուք գիտեք՝ ինչն ուժի դեմ եք պայքարելու, ստեղծեք այդ ուժը հաղթահարելու մեխանիզմներ: Հակառակ պարագայում ընդդիմությունը շարունակելու է մսխել հասարակության ըմբոստ հատվածի բարոյական հաղթանակները...

 

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more