▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որքան աներես կարող են լինել որոշները». Սուքիաս Ավետիսյանը` Նաիրա Զոհրաբյանին

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյան արձագանքել է ԲՀԿպատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որում ասվում էր.

«Երեկ մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա է ապահով Հայաստանը»:

Սուքիաս Ավետիսյանը այս հայտարարությանը պատասխանել է. «Զարմանալի է, թե որքան աներես կարող են լինել որոշները: Երբ մեր բհկ-ական պատգամավորը խոսում է ապրիլի 9-ի իրադարձությունների մասին, ապա պետք է իրեն հիշեցնենք, որ նույն ԲՀԿ խմբակցության պատգամավորների կեսը ներկա էր ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը: Մյուս կեսը այդպես էլ չհասկացվեց թե որտեղ էր, բայց հաստատ Ազատության հրապարակում և Բաղրամայն փողոցում չէր: Այս խառնաշփոթը ծագել է, ըստ ամենյանի, նույն օրերին իրենց կուսակցության ղեկավարի Հայաստանից բացակայեու պատճառով: Դեռևս այսքանը":

Այս մասին տեղեկացնում  է ՀՀԿ մամլո ծառայությունը։

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more