Չքաղաքականացնել !!! :)))
ԹԵՈՐԵՄ. "Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետությունում գազի սակագինը և ընտրացուցակների ընդգրկվածությունը հակադարձ համեմատական կապի մեջ են. որքան թանկ է գազը, այնքան քիչ են ընտրողները":
ԱՊԱՑՈՒՅՑ. Սույն թեորեմի ապացուցումը հիմնվում է հետևյալ աքսիոմայի վրա. "2014-ի հունվարի մեկից հայ ծնողները հրաժարվում են իրենց աղջիկներին կնության տալ այն երիտասարդներին, որոնց աշխատավարձը թույլ չի տալիս վճարել սպառված գազի գումարը: Իսկ քանի որ հայ երիտասարդները կամ չեն աշխատում, կամ չեն ստանում այնքան աշխատավարձ, որ կարողանան մարդավարի գազ վառել, ուրեմն կմնան ամուրի": Փաստորեն, եթե այսպիսով նվազում են ամուսնությունները, համապատասխանաբար կրճատվում է նաև ծնելիությունը, իսկ եթե կրճատվում է ծնելիությունը, երկարաժամկետ հեռանկարում նվազում է ընտրողների թիվը:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ 1. Խնդրից խուսափելու համար ՀՀ իշխանություններին այլ բան չի մնում, քան Անի Զախարյանի` սեռական կյանքի հետ կապված քաղաքական "գաղափարախոսությունը" պրոպագանդելուց:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ 2. Մեզ այնքան էլ ընտրությունները չեն հետաքրքրում, մեզ գենոֆոնդ է պետք, գրողը տանի, իջեցրեք գազի սակագինը:
Հ. Գ. Թեորեմին անվանում է պետք, անվանեք այն, բայց քաղաքական և սոցիալական բարոյականության սահմաններում: Համեստաբար հրաժարվում եմ այն "Նարեկի թեորեմա" անվանելուց, քանի որ ես ոչ թե հեղինակն եմ, այլ պարզապես այն ձևակերպողը:
Որքան թանկ է գազը, այնքան քիչ են ընտրողները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet