▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Նաիրի Հունանյանն ու ինչո՞վ է զբաղված

nrnak.com-ը  գրում է, որ ստացել է հաղորդագրություն «Ազգային Վրեժ» անունով հանդես եկող օգտատերի կողմից, որի հեղինակը ցանկանում է ճշտել, թե որտեղ է հիմա Նաիրի Հունանյանն ու ինչով է նա զբաղված:

Ստորև ներկայացնում ենք այդ նամակն` առանց կրճատման ու մեկնաբանության. 

 
«Բարև Ձեզ, հարգելի խմբագրություն: Ես այսօր համարվում  ՀՀ շարքային քաղաքացի, ով եմ եղել նախկինում դա այդքան էլ կարևոր չէ, կարևորը այն է, որ ես այսօր ցանկանում եմ բարձրացնել մի հարց, որը ինձ հանգիստ չի տալիս երկար տարիներ. հարց, որը ազգային է, որը պատվի հարց է: Իսկ ինչու հենց ձեր կաքի միջոցով, քանզի իմ վերջին դիտարկումները ձեր կայքի հետ կապված թույլ է տվել կազմելու այն կարծիքը, որ դուք ներկայացնում եք գրեթե անկողմնակալ տեղեկատվություն:
Եվ այսպես. ինձ հուզող խնդիրը ցանկանում եմ ներկայացնել հարցի տեսքով, որտեղ է հիմա Նաիրի Հունանյանը, ինչով է նա զբաղված: Վերջին տասնամյակում որևիցե մի հասարակական, պետական գործիչ կամ լրագրող մեկ անգամ գոնե տեսել է Նաիրի Հունանյանին, ինչու այդ հարցը չի հուզում ոչ մեկին և պատկերացրեք հայաստանյան ֆանտաստիկայի ժանրից, եթե պարզվի , որ Նաիրի Հունանյանը առհասարակ բերդում չի: Իմ վերջին նախադասությունը թող հնչի որպես մեսիջ էքստրիմ փնտրող լրագրողների համար և աշխատեք նոր հոդվածը հրապարակելուց քառասունութ ժամվա ընթացքում հասցնել տեսնել  նրան` չնայած եթե փոքր ինչ քթածակով լինեք կարող եք արտաքինից տարբերել ցմահ խցում դատապարտված մարդու արտաքին տեսքը  հանգստյան վայրից վերադառձածից: Դեռ կհանդիպենք:
 
Ազգային վրեժ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more