▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրվա իշխանությունը փորձելու է արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել»

Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին, նշել է, որ այդ փաստը ենթադրել է տալիս, որ օրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել և արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել՝ աշխարհին և մեր հանրությանը համոզելու՝ իբրև թե ինքը վայելում է Հայաստանի հանրության վստահությունն ու գործում է նրանց անունից։ Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ իրականում իշխանությունը չունի հանրային վստահություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more