Արդեն երրորդ անգամ նշվում է Տոլմայի համահայկական փառատոնը, որը լինելու է ազգային կոլորիտի մեջ: Փառատատոնի մասնակիցների թվում է նաև «Արտուշի մոտ» ռեստորանի հիմնադիր Արտուշ Բաբայանը, ում պատրաստած ուտեստները համտեսել են թե’ հայ, թե’ օտարազգի բարձրաստիճան անձինք, հասարակ քաղաքացիներ: Անգամ, ինչպես ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի մասնակից Արտուշ Բաբայանը, հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը Գերմանիայում համերգներից մեկի ժամանակ, պատրաստված ուտեստների և հյուրասիրության համար իր երախտիքը հայտնել է երգի միջոցով:
Ինչ վերբերում է Տոլմայի համահայկական փառատոնին, որը համընկնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամանակահատվածի հետ և երկու փառատոնների միջև, ինչպես գիտենք, առկա է համագործակցություն, Արտուշ Բաբայանի ներկայացվելիք մոտ 8 տոլմաների տեսակներից մեկն ունի «Ոսկե ծիրան» անվանումը, որն էլ, պարոն Բաբայանի կարծիքով կհաղթի փառատոնում:
«Բաղադրությունը հետևյալն է` ծիրան, կորիզ, հավի կրծքամիս, դարչին, կոնյակ և մի շարք այլ համեմունքներ: Կան մրգային տոլմաներ` տանձի դեղձի, գետնախնձորի և այլն: Այս ամենը պատրաստվել է Տոլմայի փառատոնի առիթով»,-ասաց մեր զրուցակիցը: