▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել Տիգրան Խզմալյանին.Նա վատացել է

aravot.am-ի փոխանցմամբ՝ Կոմիտասի 5 հասցեի բնակիչներն այս պահին փակել են փողոցը, կանգնեցրել երթևեկությունը: Քիչ առաջ այստեղից ոստիկանություն բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին, ով մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները: Ըստ կայքի՝ նրա նկատմամբ բռնություններ են կիրառել ոստիկանները և բռնի ուժով նստեցրել մեքենան: Նրա առողջական վիճակը մի պահ վատացել է և ընկել է գետնին, բայց ոստիկանները քաշքշելով նրան տեղափոխել են ոստիկանություն: Ոստիկանները հարվածում եւ հայհոյում էին շինարարությունը կասեցնող քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more