▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները գիշերը բերման են ենթարկել 4 ակտիվիստի

Նոր եմ վերադարձել քաղաքապետարանից։ Ուրեմն չորս հոգու ոստիկանները տարան կենտրոնի ոստիկանություն։ Երեքին՝ Վահագնին, Սուրենին և Գոհարիկին քաղաքապետարանի աստիճաններին պառկելու համար, իսկ չորրորդին՝ Կարենին, իրավական հիմնավորումներ պահանջելու համար։ Անգիր արած կրկնում էին, որ «տանում ենք ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար», բայց երբ հարցնում ես «որն է այդ օրինական պահանջը, ներկայացրեք իրավական ակտը», ոչ մի բովանդակային պատասխան չեն տալիս։ Այս չորս դեպքերից և ոչ մեկի դեպքում ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց ձևակերպել իրավական հիմնավորումը՝ հղում անելով օրենքին։ Ի դեպ, երբ ոստիկաններին իրարից անկախ տարբեր պահերի հարց էինք տալիս արդյոք օրենքով արգելված է քաղաքապետարանի աստիճաններին պառկելը, մի մասն ասում էր այո, մի մասը՝ ոչ։ Այն հարցին արդյոք քաղաքապետարանի աստիճաններին կարելի է կանգնել, այսօր բոլոր ոստիկանները պատասխանեցին՝ այո։ Այն դեպքում երբ երկու օր առաջ աստիճաններին կանգնելու համար մի խումբ քաղաքացիների բերման էին ենթարկել կենտրոնի բաժին։ Մի խոսքով, ոստիկանությունը չգիտի կամ չի ուզում իմանալ օրենք, ըստ այդմ չի գործում օրենքով, կատարում է ԱՊՕՐԻՆԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ։

Ռուզաննա Գրիգորյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more