▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու թիկնապահներին. «Ժամանակ»

««Ժամանակի» տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց' իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել ոստիկանության Աբովյանի բաժին: Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: Որոշակի ժամանակ պահելուց հետո, սակայն, երիտասարդները ազատ են արձակվել: Ի պատասխան մեր պարզաբանող հարցի՝ ոստիկանությունից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ նման դեպք չի գրանցվել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more