▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ ՀՀԿ-ական պատգամավորի դեմ.«Ժողովուրդ»

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2013թ դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պատգամավորից գանձել 25.000 ՀՀ դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանը 2013թ դեկտեմբերի 28-ին վճարման կարգադրության որոշում է կայացրել, եւ որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀԿ-ական պատգամավորի բնակարան: Ու երբ պատգամավորը ստացել է վճիռը, անմիջապես վճարել է ճանապարհային ոստիկանության տուգանքը:

Սակայն այս նախադեպով չի ավարտվել պատգամավորի եւ ճանապարհային ոստիկանության «դատական փոխհարաբերությունները»: Պարզվում է՝ «Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը մշտապես զլացել է վճարել իր կողմից թույլ տրված ավտոճանապարհային խախտումների արձանագրությամբ նախատեսված տուգանքները: Դա արել է միայն այն ժամանակ, երբ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել, հաղթել դատարանում:

Եվ այսպես՝ ճանապարհային ոստիկանությունը 2013թ դեկտեմբերի 12-ին դիմել է դատարան՝ պահանջելով Մանվել Բադեյանից գանձել 50.000 դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանն էլ, բնականաբար, վճիռ է կայացրել հօգուտ ճանապարհային ոստիկանության՝ պարտադրելով պատգամավորից գանձել 50.000 դրամ: Այս որոշումն ուժի մեջ է մտել 2014թ. հոկտեմբերի 21-ին: Եւ մինչ պատգամավորը կվճարեր այս տուգանքը, 2014թ փետրվարի 25-ին ՃՈ-ն կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Մանվել Բադեյանից գանձել այս անգամ էլ 25.000 դրամ: Դե, դատավորն էլ, ինչպես ոստիկանության «դակիչ մարմին», այս անգամ, Մերի Համբարձումյանի դեմքով, վճռել է Մանվել Բադեյանին ստիպել՝ կատարելու ճանպարհային ոստիկանության պահանջը: Նկատենք, որ դատական այս հայցերը պատգամավոր Բադեյանը երբեւէ հակընդդեմ հայցով չի բողոքարկել: Այլ ամեն անգամ, երբ պարտվել է դատարանում, անաղմուկ վճարել է ճանապարհային ոստիկանության պարտքերը եւ «անցել առաջ»:

Միակ շեղումը, թերեւս, արձանագրվել է նախորդ տարվա ապրիլին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 մարտի 25-ին, երբ ՀՀ ոստիկանությունը կրկին հայց է ներկայացրել պատգամավոր Բադեյանի դեմ՝ այս անգամ պահանջելով 25.000 դրամ, գործով դատավոր Մերի Համբարձումյանը ապրիլին վճռել է պարտադրել պատգամավորին վճարել ՃՈ-ի պարտքը: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more