▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կվերամիավորվե՞ն

Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո մինչև նոր կառավարության կազմի հրապարակումը չեն բացառվում կառավարության կառուցվածքային վերափոխումներ: Ոստիկանապետ Վլադիմիրի Գասպարյանի գլխավորությամբ կարող են միավորվել Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմից դուրս կմնա միայն արտաքին հետախուզությունը. այս մասին հաղորդում է  «Առաջին լրատվական»-ը: Երկու գերատեսչությունների միավորումից հետո Ոստիկանությունը կրկին կվերանվանվի Ներքին գործերի նախարարություն:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգող նախարարության վերջին նախարարը եղել է Սերժ Սարգսյանը: 1999թ. այդ կառույցը տարանջատվել է: Իսկ 2002թ. ՆԳՆ-ն դարձել է Ոստիկանություն, որը նախարարությունից վերածվել է կառավարության առընթեր մարմնի: Նույն ժամանակ նախարարությունից կառավարությանն առընթեր մարմնի`ծառայության կարգավիճակ է ստացել նաև Ազգային անվտանգության նախարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more