▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օտար էներգիաներ, հակահայկական վիրուսներ

Հայը, գենը, հոգեկառույցը… Մաքուրը, արարչածինը, հայածինը… Սրանով պիտի կառուցվի մեր Նոր Երկիրը:

Օտար էներգիաները – արդեն 2-3 հազար տարի, և ԱՅՍՕՐ, և ամեն օր, գիտակից ու դժոխային ջանքով, օտարազների և «մերազն» օտարների միջոցով, թափանցում են հայ կյանք, հայ ընտանիք, հայ գիտակցություն… Եվ դժոխային նրբությամբ շուլալվում են հայ նյութական գենին, հայ հոգևոր գենին… 

Օտար էներգիաները – համակարգչային վիրուսների նման, ամենուր են: Նրանք նույնիսկ հայանման են, նույնիսկ «հայկական» են – ինչպես հայերեն երգվող երգ, որի մեղեդին, տեմբրը, ամեն ինչը՝ ստոր հակամշակույթի ցածր բովանդակությունն ունեն:

Պայքարը պիտի լինի էներգետիկայի օրենքներով: Հայ Մշակույթի և ներուժի զորավարների միջոցով: Հեղափոխական լիդերներին կրթության չես նստեցնի – սրանց գոռոզությունը ելել իրեն ուտում է: Նրանք զբաղված են վիրուսների «պատյանների» ու տարատեսակ կրողների դեմ «պայքարի» կազմակերպումով: Ինչպես հայտնի է՝ դա կոչվում է «քաղաքական պայքար»: Եվ հեղափոխական ամեն լիդեր ինքն էլ մի «պատյան» է, մեջը նրբորեն ծրագրավորած վիրուսով: Ով հասկացավ ակնարկս՝ նա կարող է ազատագրվել:

Հային ու իր երկիրը բարձրացնող ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ դրված է ամենուր, երևանյան բոլոր խաչմերուկներին: Գրված է ամեն հայի աչքերի մեջ: Վիրուսակիր անհատն ու ազգը ուղղակի չեն տեսնում այն: Մի խորհուրդ – ով կուզենա ԾՐԱԳԻՐԸ լսել ու տեսնել՝ թող իրար հետ հավաքի երեք Հայ Մարդ, տամ երեք անուն – Դանիել Երաժիշտ, Գագիկ Գինոսյան, Արթուր Շահնազարյան: Թող նրանք խոսեն, լսողը կիմանա, թե ո՜րն է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ: 

Փոխել պայքարի ելակետը: Վերջ տալ «քաղաքական պայքար, «ժողովրդավարություն» վիրուսների ծնած տգիտությանը: Դրանցով չենք հաղթի: 
Գործել էներգիայի օրենքներով: Գործել ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ օրենքներով: Եվ ամեն ինչ կստացվի…

Լեւոն Դռնոյան


9 հունիսի 2003թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more