Այսօր կորցրեցի կյանքիս թանկարժեք ժամանակից մոտավորապես 3 ժամ, ժամանակս ծախսեցի, որպեսզի թույլ տամ, որ ՀՀ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանախումբը ծիծիաղի ու ծաղրի իր հանդիսատեսին: Այսօր թատրոնում տեղի ունեցավ Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հերթական ներկայացումը:Խայտառակ ներկայացում, խայտառակ կատարումներ ես ամաչում եմ, որ իմ երկրում գործում է նման թատրոն, անգամ ամաչում եմ այդ խմբին թատերախումբ ու թատրոն անվանել, դա վատ ինքնագործ խմբից էլ վատ խումբ է,շատ կուզենայի ,ներկայացման ընթացքում առանձնացնել որոշ կատարումներ, սակայն չեմ կարող քանզի չկար որևէ առանձնահատուկ կատարում, առանձնահատուկ դերակատարում, անգամ Մոսիի դերակատարը, որի կատարումներով հիանում է ողջ եվրոպան, որն մի քանի օր առաջ հիանալի կատարումով հանդես է եկել ՌԴ Սանկտ Պետերբուրգի հայտնի Մարինյան թատրոնում և արժանացել հանդիսատեսի ու մասնագետների 30 րոպե տևող օվացիաների այսօր զարմացրեց հանդիսատեսին իր վատ կատարմամբ: Որպես արտիստ հասկանում եմ նրան նա չուզեց դուրս մնաց անսամբլից ու ուժերի սահամանում փորձեց վատ հանդես գալ: Միջև ուր ենք հասնելու այս տեմպերով մինչև ուր են գնալու թատրոնները առանց ղեկավարների ու մասնագետների ու միջև, երբ պիտի տաղանդավոր մարդիք զոհ գնան ապաշնորհ կոլիկտեվին...Լացս հազիվ եմ զսպում, չէի ուզենա հիասթափություն ապրել...Ու այսքանից հետո պիտի կոչ անեմ՞ ԹԱՏՐՈՆ ԳՆԱՑԵՔ ՄԱՐԴԻՔ...........
Դերասանուհի Անաիտ Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք