▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ստիպված հրաժարական կտա

Լոզանի սպորտի վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հայցը:

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, դատարանը նրա վեց տարվա որակազրկումը նվազեցրել է չորսի: Բացի այդ, 60-ամյա չինովնիկը կվճարի 60 հազար ֆրանկ տուգանք՝ 80 հազարի փոխարեն:

Սակայն դատարանի որոշումը չի գոհացրել Միշել Պլատինիին, որը հույս ուներ, որ իր վրայից կհանեն որակազրկումը եւ ինքը կշարունակի գլխավորել ՈՒԵՖԱ-ն: Այժմ նա ստիպված է հրաժարական տալ: Դա տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի առաջիկա համաժողովում՝ մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ Միշել Պլատինին անցած տարվա հոկտեմբերին ՖԻՖԱ-ի որոշմամբ վեց տարով հեռացվել էր ֆուտբոլից, քանի որ չէր կարողացել ապացուցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատերից ստացած 2 մլն ֆրանկի օրինականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more