Ռուսաստանի՝ դիվանագիտության եւ միջազգային իրավունքի որեւէ նորմի մեջ չտեղավորվող շանտաժներով եւ ճնշումներով հագեցած քաղաքականության հետեւանքով Ուկրաինան չի ստորագրում իր իսկ նախաստորագրած Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Վստահ եմ որ իր անմիջական հարեւանների, ԵՄ-ի, իսկ մեծ հաշվով՝ Արեւմուտքի դեմ Ռուսաստանի այս խաչակրաց արշավանքը մոտ ապագայում կստանա իր պատասխանը: Կլինի այն սիմմետրիկ, թե ասիմետրիկ, կբերի Ռուսաստանի թուլացմանը, թե նրա շուկայի կլանմանը՝ կորոշեն Վաշինգտոնում եւ Բրյուսելում: Այնպես որ ԵՄ-ի հետ ասոցացումը ոչ թե ի դերեւ է լինում, այլ ընդամենը հետաձգվում է:
Ուկրաինայի ԵՄ-ի հետ ասոցացումը ոչ թե ի դերեւ է լինում, այլ ընդամենը հետաձգվում է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet