▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Հայաստանի հավաքականը

Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որ պաշտոնը լքել է  հունվարի 12-ին,  կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը․ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է լրագրող, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը․ թեմային անդրադարձել են նաև ուկրաինական կայքերը։ 

Պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հնարավոր է հայտարարվի առաջիկա օրերին։

Ուկրաինայի հավաքականը, Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ,   անցկացրել է 15 հանդիպում, որոնցում տարել է 6 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի խաղացել և կրել 2 պարտություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more