▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում ցանկանում են պատժամիջոցներ կիրառել հայ և վրացի գինեգործների դեմ

Ուկրաինայում ցանկանում են պատժամիջոցներ կիրառել հայ և վրացի գինեգործների դեմ, գրում է «Տնտեսական ճշմարտություն» պարբերականը, հայտնում է «Սպուտնիկ»-ը:

Ըստ տեղեկությունների՝ ուկրաինական գինի արտադրողներին միավորող «Ուկրվինպրոմ» կորպորացիան Ուկրաինայի անվտանգության ծառայությանը պահանջ է ուղարկել պատժամիջոցներ կիրառել 17 ձեռնարկությունների դեմ, այդ թվում՝ հայտնի «Արարատ» և «Սարաջիշվիլի» կոնյակի ապրանքանիշերի արտադրողների նկատմամբ։ Պատճառն այն է, որ նրանց արտադրանքը ներկայացված է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական մանրածախ ցանցերում։

Առաջարկվում է 10 տարով արգելել նրանց առևտրային գործառնություններ իրականացնել, չեղյալ համարել լիցենզիաները և սառեցնել նրանց ակտիվները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more