▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ է «ձեռ առել» առաջին նախագահը. «ՉԻ»

 «Որքան էլ տարօրինակ է, դաշնակներն էլ են զայրացած: Թվում է, թե ամենահանգիստն իրենք պետք է լինեն: Արդեն իշխանություն են, օգտվում են դրանից բխող բարիքներից, բիզնես-միզնեսն են ավելացնում, հեռուստատեսությունների ամենացանկալի հաճախորդներն են, բայց միեւնույն է՝ ծայրացած են:

Իսկ ո՞վ է նրանց անկեղծ զայրացրել. Իհարկե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հերիք չէ, օր ու արեւ չի տալիս դաշնակներին, հիմա էլ տեղ չի տվել Հայոց ցեղասպանության հռչակագրում վերաձեւակերպումների համար իրավասու անձանց ցուցակում, որը Առաջին նախագահը օրերս ներկայացրել է Սերժ Սարգսյանին ուղղված նամակում:

Օրինակ, ՀՅԴ Բյուրոյի բաժնի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը հայտարարել է, որ այդ ցուցակով Առաջին նախագահը բոլորին ձեռ է առնում:

Թե ինչո՞ւ է ձեռ առնում Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բան չի ասել: Օրինակ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որի անունը կա Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացված ցուցակում, դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսել՝ շեշտելով, որ եղել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիրներից մեկը, այդ հարցերով 20 տարի զբաղվել է, հետեւաբար, նման թեմայով քննարկում լինելու դեպքում իր անունը շոշափելը լիավին նորմալ է:
Իսկ դաշնակների դեպքում դա նորմալ չէ: Պատմությունը ցույց է տալիս, որ եթե նրանք թուրքերի հետ նստում են մի սեղանի շուրջ, դա ավարտվում է ոչ թե հաշտությամբ, այլ կապտուլյացիայով: Իսկ ընդհանրապես, նրանց զայրույթը հասկանալի է. Չլինի՞ ու Առաջին նախագահը նրանց հացին վայիս լինի»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Չորրորդ իշխանություն» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more