▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ է ձեռնտու արտագաղթը, կամ՝ հայաթափություն հանուն վարկերի

Հայաստանում արտագաղթն օրավուր նոր ծավալներ է ստանում` սպառնալով վերածվել ժողովրդագրական աղետի: Պարզվում է, սակայն, որ արտագաղթը ոչ թե անհանգստացնում, այլ ուրախացնում է մեր կառավարությանը, մասնավորաբար վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրան շատ մեծ անհանգստություն պատճառեցին սիրիահայերը, որոնք եկան ու ցանկություն հայտնեցին ապրել Հայաստանում: Նման պարագայում, իշխանությունները պետք է դիմեին կտրուկ քայլերի, արտոնություններ սահմանեին սիրիահայերի համար հարկային պարտավորությունների ոլորտում: Սակայն որևէ քայլ չձեռնարկվեց, կյանքի չկոչվեցին այն միջոցառումները, որոնք կարող էին ամրապնդել սիրիահայերի դիրքերը Հայաստանում և ստեղծել նոր աշխատատեղեր: Հայաստանի կառավարությունը ոչ միայն սիրիահայերի բիզնես ծրագրերին ճանապարհ չտվեց, այլև ոչինչ չի անում նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Ինչո՞ւ...
Պարզվում է, որ արտագաղթն ու նոր աշխատատեղերի բացակայությունը մտնում են կառավարության ծրագրերի մեջ, դրանք չափազանց ձեռնտու են իշխանությանը: Գուցե ինձ մեղադրեն նման հակահայ հայտարարության համար, սակայն հիմնավորումներս հող ունեն: Հայաստանի արտաքին պարտքն այսօր անցնում է 5 մլրդ դոլարից: Ու իշխանությունները չգիտեն, թե ինչպես վճարեն պարտքը: Նրանք գտել են «փրկարար օղակը». եթե ՀՀ բնակչությունը հասնի մեկ միլիոնի, միջազգային վարկատու կազմակերպությունները կկիրառեն զեղչային համակարգն ու երկրին կազատեն վարկերը վճարելու պարտականությունից... Եվ հիմա մեր իշխանությունները քաջալերում են արտագաղթը, նպաստում երկրի հայաթափմանը: Սա կանխամտածված և ծրագրված քայլ է, հետևաբար...
Այս ամենը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, նրա ինքնիշխանությանը, սակայն այս հարցը որևէ մեկին չի հետաքրքրում. կարևորը վարկերից ազատագրվելն է...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more