▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ է պետք այս անկախությունը, երբ մարդիկ սովի մեջ են

Ամբողջ մարմնով փշաքաղվեցի՝ դիտելով այս տեսանյութը: Միայն զզվանք և ատելություն եմ զգում իշխանությունների հանդեպ: Ինչպես կարելի է այս օրվան հասցնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց չեն խնայել հանուն հայրենիքի, ովքեր մեր հերոսներն են,մեր հենասյունը, մեր հպարտությունը: Ինչպես եք կարողանում հանգիստ քնել,խրախճանքների մասնակցել,երբ հերոսները՝իրական հերոսները,այսպիսի վիճակում են:Ում է պետք այս անկախությունը,երբ մարդիկ սովի մեջ են,երբ արտագաղթ է,երբ ազատամարտիկը իրեն՝ կոտրված և նվաստացած է զգում:

Ես ամաչում եմ Ձեր փոխարեն:Չնայած ամենամեծ մեղավորը մենք՝ինքներս ենք,որ թույլ ենք տվել,այսպես վարվել մեզ հետ:

 Հ.Գ. Հարգելի ազատամարտիկներ,մենք Ձեզ հետ ենք: Խոնարհվում ենք Ձեր առջև և խնդրում չհուսալքվել, Դուք իրավունք չունեք ընկրկելու,թուլանալու: Դուք պարտավոր եք լինել մեր կողքին,որովհետև Դուք դա միշտ եք արել և հիմա ներքին թշնամիների դեմ չպետք է խեղճանաք,այլապես մենք դատապարտված ենք կործանման:

Արամ Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more