▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ հետ էր հեռախոսով խորհրդակցում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիև արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տևեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում: 

 

 

 

 

 

 

 

 

Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիև–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակներում:

Ի  դեպ՝ Ալիևի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը մտնում էր սենյակ,    հեռախոսով ոգևորված խոսում էր և ժպտում. ըստ «օդում կախված լուրերի», նա հեռախոսով խոսում էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և խորհուրդներ հարցնում նրանից»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more