▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունեզրկված գործարարը պահանջում է հարցաքննել Տիգրան Սարգսյանին.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: «Ազատության» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը փոխանցել է, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, թե Վրաստանից Հայաստան տեղափոխված նախկին գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ հարցաքննվում է, և երբ գործը հասնի առերեսման՝ իրեն նույնպես կհրավիրեն: 

78-ամյա Հայրապետյանը պահանջում է, որ Աշոտ Սուքիասյանից բացի հարցաքննվի նաև նախկին վարչապետը, քանի որ հենց նրա օգնությամբ է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, ինչի դիմաց էլ Հայրապետյանը գրավադրել էր իր ողջ ունեցվածքը: 

Ունեզրկված գործարարը վստահեցնում է՝ մինչև իր ունեցվածքը ետ չստանա, չի հանգստանալու, քանի որ իր 30-40 տարվա աշխատանքն են խաբեությամբ յուրացրել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:
«Ազատության» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը փոխանցեց, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, թե Վրաստանից Հայաստան տեղափոխված նախկին գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ հարցաքննվում է, և երբ գործը հասնի առերեսման՝ իրեն նույնպես կհրավիրեն:
Սակայն ունեցվածքն ամբողջությամբ կորցրած 78-ամյա Հայրապետյանը պահանջում է, որ Աշոտ Սուքիասյանից բացի հարցաքննվի նաև նախկին վարչապետը, քանի որ հենց նրա օգնությամբ է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, ինչի դիմաց էլ Հայրապետյանը գրավադրել էր իր ողջ ունեցվածքը: Բանկը բիզնես ծրագիր է կազմել, ըստ որի Աշոտ Սուքիասյանին պատկանող հանքում 10 մետր խորության վրա առկա են 10 հազար տոննա ոսկի և մոտ 10 միլիոն կարատ ադամանդ, ինչի արդյունահանման վրա էլ պետք է ծախսվեին վարկային գումարները: Սակայն Փայլակ Հայրապետյանը հետագայում հասկացել է, որ իրեն խաբել են և որ նման հանքեր անգամ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չունեն:
«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։
Փայլակ Հայրապետյանն պնդում է՝ այս գործը, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ամբողջությամբ բացահայտված է: Փաստեր կան, թե ինչպես են «Ամերիա» բանկից իր գույքի դիմաց տրված միլիոնները փոխանցվել Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպությանը, որի բաժնետերերը, ըստ «Հետք»-ի, Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու կալանավորված Աշոտ Սուքիասյանն են:
Ունեզրկված գործարարը վստահեցնում է՝ մինչև իր ունեցվածքը ետ չստանա, չի հանգստանալու, քանի որ իր 30-40 տարվա աշխատանքն են խաբեությամբ յուրացրել: Նա պնդում է, թե ԱՄՆ-ում դեսպան նշանակվելով Տիգրան Սարգսյանը պատասխանատվությունից չի ազատվելու: Փայլակ Հայրապետյանն ասում է, թե ԱՄՆ-ում 600 նախկին աշխատողներ ունի, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց Միացյալ Նահանգներում Տիգրան Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներ կիրականացնեն:
«Ամեն ինչ անելու եմ, հաստատ բոլորը գնալու են բերդ։ Ոչ մեկդ անպատասխան չի մնալու։ Անպայման նախկին վարչապետը պիտի բերդ գնա։ Նրան հրապարակային պիտի դատեն, որպեսզի մեր ժողովուրդը էլ չփախնի»,- ասաց Հայրապետյանը։ 
Տպել
Մեկնաբանություն
Փոխանցել

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more