▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունիվերսիադա. Թաեքվանդոյի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5 րդ տեղը

Այսօր՝ հուլիսի 13-ին Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում ընթացող համաշխարհային  ամառային  ուսանողական 28-րդ խաղերի շրջանակներում ասպարեզ դուրս եկավ թաեքվանդոյի  Հայաստանի հավաքականը՝ Հայկազ Սամվելյան (58կգ), Սերգեյ Վարդազարյան (68կգ), Դավիթ Վարդումյան (80կգ) և Դավիթ Ղևոնդյան (87 կգ) կազմով, մարզիչ՝ Գևորգ Դանիելյան: 

1/16-րդ եզրափակչում մեր ընտրանին 45:33 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի, իսկ 1/8-րդ եզրափակչում 27:16 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի հավաքականներին ու մտավ քառորդ եզրափակիչ:

Այստեղ մեր պատվիրակները Կիպրոսի ընտրանու հետ մրցավեճում վիճարկեցին կիսաեզրափակչի ուղեգիրը,  հաղթանակի դեպքում մերոնք կապահովեին բրոնզե մեդալը:

Սակայն, չնայած մեկնարկային առավելությանը, մեր թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը և արդյունքում  պարտվեց 16:14 հաշվով՝ զբաղեցրեց  5 րդ հորիզոնականը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more