▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախալի լուր Արաս Օզբիլիսի վերաբերյալ

Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Հռոմում է, որտեղ բուժզննում է անցնում:

Մեր կիսապաշտպանը վնասված էր ստացել մայիսի 31-ին՝ Ալժիրի դեմ խաղում, որից հետո Ամստերդամում անցած հետազոտությունները հաստատել էին՝ Արասի ծնկի խաչաձև կապանների վնասվածքը: 24-ամյա Օզբիլիսը երեկ անցել է հետազոտություն և պարզ է դարձել, որ բուժումը կարող է անցնել առանց վիրահատության: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, Արասի բացակայությունը մեծ ֆուտբոլից՝ երկար չի տևի:

Առաջիկա օրերին Արասը կգտնվի բժիշկների լուրջ հսկողության տակ:

footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more