▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուռուցքաբանը ստիպված է հեռանալ Հայաստանից.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Կրծքային վիրաբույժ Սամվել Ամատունու կյանքը Հայաստանում թունավորել էին դեռ հեռավոր 1996 թվականին, երբ հայկական մամուլը ռուսերենով նրան անվանել էր վատ հարազատ՝ աբխազահայերին որպես բանդիտների բժշկելու համար։

Երկրորդ անգամ նրա կյանքը թունավորել են քաղաքական պատճառներով՝ բժիշկը վիրահատել էր 2003-ի նախագահի ընտրություններից առաջ Արտաշատի հանրահավաքի ժամանակ դանակահարված ընդդիմադիր պատգամավոր Հայկ Բաբուխանյանին

Բժիշկ Ամատունին վիրահատելուց երկու օր հետո է իմանում, որ իր հիվանդը ընդդիմադիր գործիչ է։ Մի քանի օր հետո զրկվում է Երեւանի զինվորական հոսպիտալի կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետի պաշտոնից. «Արդեն բանավոր ինձ ասեցին՝ ես իրավունք չունեի օպոզիցիայի դեպուտատին վիրահատել»։

«Ես թուրքի էլ եմ վիրահատել»,-հակադարձել է բժիշկը։ Ամենից շատ նրան զարմացրել է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած նախարարության ներքո աշխատող բժիշկը պետք է քաղաքական հոտառություն էլ ունենա իմանալու համար՝ ում վիրահատել, ում՝ ոչ. «Մենք Դրմբոնում պալատկեքի մեջ թուրք էլ ենք վիրահատել, վիրահատում էինք, հետո տանում էին մերոնց հետ փոխում էին»։

Աշխատանքից զրկվելուց հետո կրծքային վիրաբույժը դառնում է ուռուցքաբան, որի կյանքը թունավորելու երրորդ արարն սկսվել է արդեն վերջին 5 տարիներին՝ նրանից պահանջում են փող աշխատել, ոչ թե մարդ լինել. «Ես սովոր եմ իմ մասնագիտությունով զբաղվել, բայց երբ որ ոչ մասնագետն ստիպում է ինձ ուրիշ բանով զբաղվել, ես դա տանել չեմ կարողանում»։

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more