ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ազգաբնակչություն և հատկապես վարորդներ.
«1204» համարի մեքենայով այսօր (02.12.2013 թ.) Երևանում շրջում է օրինազանց պետավտոտեսուչ, ով առավոտյան իմ մեքենան կանգնեցնելով` չարած խախտման համար ինձ տուգանել է:
Երբ մարդկայնորեն բացատրեցի, թե ինչու չունեմ տեխզննման կտրոն, առաջինը ինձ մոտեցած «պոնչո» պետավտոտեսուչը բառացիորեն արտաբերեց. «Հիմա ի՞նչ ես առաջարկում, ախպեր...»: Պատասխանեցի «ոչինչ»: Արձագանքեց հետևյալ կերպ. «Բա հո չենք թողնի հենց ընենց գնաս, ապեր»: Պատասխանս եղավ լակոնիկ` արձանագրեք խախտումս: Ասաց, թե քո արած խախտումը 50.000-անոց ա, բայց քեզ 20.000 կտուգանենք` ունենալ-չփակցնելու համար: Ընդդիմացա, փորձելով նրանց ստիպել, որ արձանագրեն իրական խախտումս` 50.000 դրամ` տեխզննման կտրոն չունենալու համար: Արդեն տուգանքը «գրող» պետավտոտեսուչը բառացիորեն ասաց, որ ինքը ընդհանրապես 50.000 դրամանոց տուգանք չի գրում ու չմեկնաբանեց, թե ինչու:
Ու էլի շատ անօրինականություններ, որոնք արձանագրված են բջջայինիս հիշողության մեջ:
Հաշվի առնելով պետավտոտեսուչների երիտասարդ տարիքը և նրանց` ընտանիք ունենալու հանգամանքը` առայժմ չեմ մասսայականացնում տեսահոլովակը` հուսալով, որ կստանամ իրենց կամ իրենց վերադասների կողմից սպառիչ և ինձ բավարարող մեկնաբանություններ: Կարծում եմ, որ մեկնաբանություն կստանամ ողջամիտ ժամկետում, այլապես 2 օր անց այդ տեսահոլովակը կդառնա հանրության սեփականությունը:
Ուշադրություն, վարորդներ, Երևանում օրինազանց պետավտոտեսուչ է շրջում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet