▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ զարգացումներ. ՀՀԿ փոխնախագահը չի բացառում ԲՀԿ-ի հետ կոալիցիան

ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Այս մասին նա ասել է Asekose.am-ի հետ զրույցում:

Երեկ ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ կուսակցության ԳՄ նիստում կառավարության անդամների հարցը չի քննարկվել: Խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն կլինի կոալիցայում, ինչի համար է ձգձգվում նոր կառավարության ձեւավորումը: Ըստ մամուլի, Հովիկ Աբրահամյանը բացառել է ԲՀԿ-ի հետ կոալիցիան:

Որպես ՀՀԿ փոխնախագահ` ինչ կասեք, կլինի՞ կոալիցիա, -հարցրինք Արմեն Աշոտյանին: Վերջինիս խոսքով` կուսակցությունը ունի 6 փոխնախագահ ունի, որից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է, եւ քանի որ գործադիր մարմնի նիստում հարցը չի քննարկվել, ապա, ըստ Աշոտյանի` կուսակացական տեսակետ դեռ չկա:

Աշոտյանն այս հարցում ունի իր անձնական դիրքորոշումը:

-Ես չեմ բացառում քաղաքական այնպիսի զարգացումներ, որ ԲՀԿ-ին կվերադարձնի կոալիցիա: Ես չեմ ասում, որ նման լուծմանը կողմնակից եմ, անձամբ ես չեմ ուզում: Բայց ԲՀԿ-ի արմատական` հակահանարպետական թեւի դիրքերը թուլանում են, եւ Երեւանյան ընտրությունների արդյունքում այդ երեույթը վերջնականապես կամրագրվի եւ ԲՀԿ-ն իր ներսում ավելի ազատ կլինի` մյուս ավելի մեծ թեւի կարծիքները դարձնելու սեփական քաղաքական ուղի,-ասել է Աշոտյանը:

Ստորև կարող եք դիտել նաև  Henaran.am-ի տեսանյութը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more