▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուխտ եմ անում` լուսանկարել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները

Երբ առաջին անգամ Հայաստան եկա, գնացի Արցախ, այնտեղ բազմաթիվ եկեղեցիներ լուսանկարեցի, բայց երբ վերադարձա Կանադա, առողջությունս վատացավ։ Բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ զույգ թոքերս հիվանդ են քաղցկեղով։ Ինձ ապրելու համար տվեցին տասը օր։ Հասկանալի է, թե ինչ կմտածի մարդը, որին ապրելու համար մնացել է ընդամենը այդքան ժամանակ։ Հազար ու մի բան է անցնում մտքովդ, նորից արժեվորում ես կյանքդ։

Եվ ահա այդ օրերին ինձ քիմիական բուժում նշանակեցին։ Ապրիլի 23-ին, իմ ծննդյան օրը, «քիմիա» ընդունեցի։ Հասկանում էի, որ ես փրկություն չունեմ և հույսս միայն Աստված էր։ Հենց այդ ժամանակ էլ պալատիս պատին գամած խաչի առաջ ուխտ արեցի. «Եթե ես այս նեղ տեղից դուրս գամ, ուխտ եմ անում լուսանկարել աշխարհի բոլոր երկրներում տարածված հայկական եկեղեցիները»։ Եվ Աստված լսեց ինձ։

Դժվար բուժում տարա, շատ ցավեր քաշեցի, բայց ի զարմանս բժիշկների, բուժվեցի։ Արդեն քանի տարի է, որ բժիշկների տված «10 օրը» շարունակվում է։ Ես եղել եմ աշխարհի 43 երկրներում, Արցախում, Արևմտյան Հայաստանում, լուսանկարել եմ հայկական բազմաթիվ եկեղեցիներ, հրատարակել լուսանկարնրի ալբոմներ։ Հույս ունեմ, որ Խաչի ու Խաչյալի զորությամբ կկարողանամ լուսանկարել մնացած եկեղեցիները նույնպես։

ՀՐԱՅՐ ԲԱԶԵ (ԽԱՉԱՏՐՅԱՆ)
Կանադա, Մոնրեալ
Աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more