▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդությանը

Խորհրդային համակարգի փլուզումը անկախության հետ մեկտեղ հանգեցրեց բազում անցանկալի հետևանքների: Ազատությունն ինքնին, բաղձալի իրավիճակ է, սակայն երբ հանրությունն իր մարդկային և մտավոր ռեսուրսներով պատրաստ է դրան:Ցավոք մեր հանրությունը պատրաստ չէր դրան, քանի որ խորհրդային ռեժիմում պետությունից գողանալը դարձել է սովորական, անգամ որպես գլուխ գովալու երևույթ: Անկախության պայմաններում նման մարդիկ էլ ավելի լայն ազատություն ստացան յուրացնելու պետության և համաժողովրդական բարիքը:

Եվ հենց նրանց համար էլ դեպի իշխանություն ճանապարհն ավելի դյուրին էր: Պետական ունեցվածքի վերաբաժանման համար միմյանց դեմ պայքարող իշխանավորները ամենացանկալի թիրախն էին օտար պետությունների և տարբեր միջազգային կազմակերպությունների համար, որոնք բարեգործության լույսի ներքո ներթափանցեցին մեր երկիր և ազգայինը, ավանդականը վերացնելու հստակ նպատակադրումով իրենց սև գործն են անում մինչ օրս: Դրսից օտար բարքերը հեշտությամբ են ընդունվում արժեքների աղավաղման, կործանման ներկա պայմաններում: Իհարկե, ողջունելի է, որ վերջին շրջանում շատերն են ահազանգում այս մասին և, օտարամոլության դեմ պայքարի գլխավոր մարտնչողը ազգային արժեհամակարգի շուրջ համախմբված, ազգային արժեքներով դաստիարակված երիտասարդ սերունդն է անշուշտ լինելու:

Գարեգին Նժդեհն էլ ասում էր. «ՈՒզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան' նայի՛ր նրա երիտասարդությանն»:

Լևոն Բոշյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more