▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ասել․․․Զախարովայի կտրուկ արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Կարող եմ ասել հակառակը․ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները։

«Ձեռնարկվում են քայլեր, աշխատանքներ են տարվում իրավիճակը կայունացնելու համար։ Նրանց, ովքեր չգիտեն կամ հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այդ բազմիցս իրավիճակի սրում  եղել է, եղել են խնդիրներ, կողմերը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել, իսկ ռուս խաղաղապահներն արել են ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար, եւ դա նրանց մոտ ստացվել է։ Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում»,-ասել է Զախարովան։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more