▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ձայնագրել Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան սկանդալային առանձնազորւյցը

Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքով ամենայն հավանականությամբ Վարդան Օսկանյան - Լևոն Զուրաբյան զրույցին ներկա է եղել նաև երրորդ անձ:

Այս մասին գրում է galatv.am-ը, որի թղթակցի հետ զրույցում , անդրադառնալով համացանցում տեղ գտած ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությանը, Արամ Կարապետյանն ասել է.  «Իմ կարծիքով ամենահետաքրքիրն այն է, թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը, դժվարանում եմ ասել՝ եղե՞լ է երրորդ անձ, թե՞ ոչ, բայց կրկնում եմ՝ հետաքրքիրն այն է, թե ով է ձայնագրել»:

«Ոչ մի լավ բան իհարկե չկա այստեղ, իսկ թե ում էր պետք սա տարածել, չեմ կարող ասել, սովորական զրույց էր»,- ասել է Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավարը:

«Իմ կարծիքով, քանի որ քաղաքականություն ֆորմալ առումով դեռ չկա, մնացածն էլ, ըստ էության, ինտրիգներ են»: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համացանցում հայտնված այդ զրույցի ձայնագրությունը, այս հարցին Արամ Կարապետյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ սրանք ինտրիգներ են, որոնք որոշ առումով կարող են հարված հասցնել այդ զրուցակիցներին: Ձայնագրությունը տարածողը, կարծում եմ, հենց այդ նպատակն է ունեցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more