▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ընդդիմության «պապան»

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուց հետո երեկ ԱԺ-ի առաջին քառօրյան էր: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Սպասվում էր, որ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես ընտրություններից հետո արագ-արագ հրապարակ վազեցին ու հայտարարեցին, թե ժողովրդի կողքին են, այլ խոսքով` Րաֆֆիի հետ, պետք է ակտիվ ելույթներ ունենան: Սակայն պարզվեց, որ Րաֆֆիի հետ չեն ոչ միայն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, այլեւ իր «ձեռամբ» խորհրդարան գործուղված հինգ պատգամավորներից երեքը: «Ժառանգությունը», «իրավատեր ու պահանջատեր» յուր խմբակցության ղեկավարով ու քարտուղարով, միայնակ էր: Փաստորեն, այս պահին ընդդիմության խնդիրը ոչ թե իշխանության հետ կռիվ տալն է, այլ սեփական տեղն ընդդիմադիր «արեւի» տակ ամրագրելը: Ու այս ամենը ցցուն երեւաց քառօրյայի մեկնարկին:

Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, որին ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են առանձին մասնակցել: Մրցապայքարի է պատրաստվում ընդդիմադիր ողջ դաշտը, ամեն մեկն իր համար «ոտքի տեղ» է անում: Պայքարը «սուրբ տեղի» համար է, որը, բնականաբար, դատարկ չի մնում: Եվ ամենակարեւոր ու վճռորոշ հարցն է լուծվում այսօր` ո՞վ է լինելու ընդդիմության «պապան»` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Արմեն Ռուստամյանը,- գրում է «Իրատես de facto»-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more